Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների խախտումներով է ազատվել պաշտոնից. Վարուժան Ավետիքյան

10.03.2021

[ad_1]

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն, TK & Partners իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

«Հայտնում եմ, որ մեր ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ – լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Նշում եմ նաև, որ օրենքի համաձայն դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն՝ ՀՀ նախագահի հրամանագիրը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»,- գրել է Վարուժան Ավետիքյանը։



Աղբյուր

Previous Story

«ՌԴ-ում Twitter-ի արագությունը կդանդաղեցվի անչափահասներին ինքնասպանության դրդող և մանկական պոռնոգրաֆիա պարունակող բովանդակությունը ջնջելուց հրաժարվելու համար». «Ռոսկոմնադզոր» — Լուրեր Հայաստանից

Next Story

Քիչ Առաջ Ապշեցնող Տեսարանի Ականատես Եղա…Բանգալդեշ Թաղամասում (ՀԱԹ) Անցնում Էի Մի Ավտոսպասարկման Կետի Կողքով Ու Նկատեցի Շտապ-Օգնության —

Go toTop