Լիտվայում կինը մահացել է Pfizer-BioNTech պատվաստանյութի ներարկումից հետո — Լուրեր Հայաստանից

10.03.2021

[ad_1]

Լիտվայի Պանևեզիս քաղաքում Pfizer-BioNTech պատվաստանյութ ստանալուց հետո 80-ամյա կին է մահացել: Կինը սկսել է շնչահեղձ լինել, դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն հնարավոր չի եղել փրկել կնոջը:

Այս մասին հայտնում է korrespondent.net–ը` հղում տալով «Ռադիո Լիտվա»–ին: Ռադիոն տեղեկացրել է, որ նախկինում կնոջը փոխպատվաստվել է սրտամկանի աշխատանքը խթանող սարք:

Քաղաքի շտապօգնության կենտրոնի տնօրեն Ռուտա Ռամոշկենեի խոսքով` պատվաստումից հետո կինը բողոքել է՝ ասելով, որ շնչահեղձ է լինում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

«Կարծում եմ՝ նա սթրես ուներ և առողջական խնդիրներ նույնպես կային», — ասել է Ռամոշկենեն:

Korrespondent.net–ը հիշեցրել է, որ Լիտվայում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճում է: Երկրի վիճակագրության վարչությունը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքի սկիզբը:



Աղբյուր

Previous Story

ՇՏԱՊ․ Ալիևի այսօրվա հայտարարությունը շոկային է․ սա ուղղակի սարսափելի է․ պարզվում է հիմա էլ․․․ —

Next Story

Թուրքական «Բայրաքթարները» հարձակվել են ռուսական «Պանցիր-C1»-ի վրա

Go toTop