[ad_1]
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Հունաստանին մեղադրել է «պայմանագրերը խախտելու և Միջերկրական ծովի կղզիներում ռազմական նավեր տեղակայելու համար»՝ նշելով, որ «Աթենքը ռազմական նավեր է ուղարկում Մեյս կղզի», հայտնում է almasdarnews.com-ը:
Նախարարության ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի պատասխանատու մայոր Փինար Քարան լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «Թուրքիայի զինված ուժերը շարունակում են պաշտպանել Թուրքիայի շահերը Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան շրջաններում»:
«Հունաստանը շարունակում է խախտել պայմանագրերը՝ կղզիներում ռազմանավեր տեղակայելով. վերջին դեպքը Միջերկրական ծովի Մեյս կղզի ուղարկված ռազմական նավերն են», — ասել է նա և հավելել, որ, չնայած Թուրքիայի բոլոր դրական և կառուցողական ջանքերին, Հունաստանը շարունակում է իր սադրիչ և անօրինական գործողությունները։
Հունաստանը դեռ չի պատասխանել Թուրքիայի կողմից ստացված մեղադրանքներին: