Ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ԳՇ պետի հարցով ՍԴ դիմելու վերջնաժամկետն է, նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա․ նախագահի աշխատակազմ — Լուրեր Հայաստանից

10.03.2021

[ad_1]

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է:

Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է:

Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին»:

 



Աղբյուր

Previous Story

Քիչ առաջ հայտնի դարձավ․ Միայն տեսնեք, թե ինչ է պատրաստվում անել Արմեն Սարգսյանը․ Բոլորը ՑՆՑՎԱԾ են —

Next Story

Գաղտնի տեղեկություն համացանցում․ ‼Oնիկ Գասպարյանը Նիկnլ Փաշինյանի հետ երկար զրույց է ունեցել. Նոր մանրամասներ են հայտնի դարձել? —

Go toTop