Volvo-ն ներկայացրել է նորացված XC60 քրոսովերը՝ համալրված տեխնոլոգիական նորարարություններով (լուսանկարներ) — Լուրեր Հայաստանից

10.03.2021

[ad_1]

Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է XC60 քրոսովերի նորացված տարբերակը, որն ապրանքանիշի ամենաճանաչված մոդելն է: Ինչպես հայտնում է Autonews-ը, մեքենան աննշան արտաքին փոփոխության է ենթարկվել, սակայն համալրվել է ամբողջովին նոր տեղեկատվական-ժամանցային համակարգով:

Գլխավոր նորարարությունը դարձել է Android օպերացիոն համակարգով մուլտիմեդիա համալիրի տեղադրումը, որը հասանելիություն կապահովի Google-ի հավելվածներին և նավիգատորին:

Բացի այդ, Volvo XC60-ը համալրվել է վարորդին օգնելու համար նախատեսված ADAS (Advanced Driver Assistance Systems) ակտիվ համակարգով, որն աշխատում է տեսախցիկների, գերձայնային սենսորների և ռադարների հիման վրա՝ ապահովելով կիսաավտոմատ կառավարում:

Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նախորդ մոդելից նորույթը կարելի է տարբերել ռադիատորի փոփոխված վանդակաճաղերի, արդիականացված դիմացի թափարգելի և նոր դիզայնով անվահեծերի օգնությամբ:

Տեխնիկական մասին փոփոխությունների մասին ոչինչ չի նշվում: Մեքենան կարող է ներկայանալ հիբրիդային ուժային համակարգով, որի պարագայում 320 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչը կաշխատի 87 ձիաուժով էլեկտրաշարժիչի համադրությամբ: Նորագույն մոդելի թողարկումը կմեկնարկի մայիսին: 



Աղբյուր

Previous Story

Սահմռկեցուցիչ դեպք․ Երկու աշակերտներ ինքնասպանություն են գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի տանիքից․ միայն իմանաք, թե որն է պատճառը —

Next Story

Հրատապ. Արգակարգ դեպք Հայաստանում. մարդ են պայթացրել. մանրամասներ․ միայն իմանաք, թե ով է նա —

Go toTop