Պուտինն ու Էրդողանն առցանց ձևաչափով կմասնակցեն Թուրքիայի Ակկույու ատոմակայանի 3֊րդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը — Լուրեր Հայաստանից

10.03.2021

[ad_1]

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցեն Թուրքիայում գտնվող Ակկույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը, հաղորդում է ТАСС-ը։

Թուրքիայում երրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը պատմական իրադարձություն է համարվում։ Ըստ կանխատեսումների՝ Թուրքիան, ներդնելով ծրագրում շուրջ 20 միլիարդ դոլար, շինարարության առաջին փուլում միայն շուրջ 8 միլիարդ դոլար շահույթ է կարողանալու ապահովել։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է երրորդ, այժմ՝ կառուցվելիք էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թ., երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100֊ամյակը։

Թուրքիայի տարածքում սա առաջին ատոմակայանն է լինելու։ Դրա կառուցումը ռուս֊թուրքական համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ միջպետական պայմանագիր կնքվել էր դեռ 2010 թ.֊ին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ակկույա նյուքլիըր ընկերությունը, որի բաժնետոմսերը գրեթե ամբողջությամբ պատկանում են ռուսական Ռոսատոմ ընկերությանը։

 



Աղբյուր

Previous Story

Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 268 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT — Լուրեր Հայաստանից

Next Story

Լուսադեմին կապշեք, երբ տեսնեք, թե ինչ եղավ Դեմիրճյան փողոցում․ քաղաքացիները՝ ոստիկաններին․․․ —

Go toTop