Իլոն Մասկի կարողությունը կրկին ավելացել է ավելի քան 12 մլրդ դոլարով — Լուրեր Հայաստանից

09.03.2021

[ad_1]

Ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը կտրուկ աճ են գրանցել երեքշաբթի առավոտյան կայացած աճուրդում, ինչի շնորհիվ գործարարի կարողությունը կրկին ավելացել է ավելի քան 12 մլրդ դոլարով:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին վկայում են Nasdaq բորսայում ներկայացված տվյալները, որտեղ բարձրտեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի աճուրդ է իրականացվում:

Էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել էր անցյալ շաբաթվա ընթացքում: Առանձնապես շեշտակի անկում է արձանագրվել երկուշաբթի, երբ արժեթղթերն էժանացել էին 5.84 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան նվազել էր հասնելով 540.4 մլրդ դոլարի, այսինքն՝ հունվարի սկզբին արձանագրված առավելագույն ցուցանիշից մեկ երրորդով ցածր: Այն ժամանակ ընկերության կապիտալիզացիան կազմել էր մոտ 850 մլրդ դոլար: Մասկի կարողությունը նվազել էր 27 մլրդ դոլարով:

Սակայն այսօր բաժնետոմսերի գինը 15 տոկոսի աճ է գրանցել, մեկ բաժնետոմսը գնահատվել է 645 դոլար: Կապիտալիզացիան հասել է 608.5 մլրդ-ի: Մասկի կարողությունն ավելացել է 12 մլրդ դոլարով, սակայն նա դեռ ավելի քան 10 մլրդ-ով զիջում է աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: 

 

 



Աղբյուր

Previous Story

ՇՏԱՊ։ Արտակարգ դեպք Երևանում. Աղջիկ ներկայացող տղային դածան ծեծի են ենթարկում հենց փողոցի մեջտեղում. միայն տեսնեք ինչ է նա անում

Next Story

ՇՏԱՊ ‼‼քիչ առաջ վատ լուր Սեյրան Օհանյանից․ տեղեկացանք, որ․․․ ??? —

Go toTop