Ռուսաստանն ու Չինաստանը հուշագիր են ստորագրել Լուսնի վրա կայան ստեղծելու մասին — Լուրեր Հայաստանից

09.03.2021

[ad_1]

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը և Չինաստանի Տիեզերական ազգային գործակալության (CNSA) ղեկավար Չժան Կեցզյանը երկրների կառավարությունների անունից հուշագիր են ստորագրել Միջազգային լուսնային կայանի ստեղծման հարցում համագործակցության մասին:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել են և՛ «Ռոսկոսմոսը», և՛ չինական գործակալությունը:

««Ռոսկոսմոս» պետական ընկերությունը և CNSA-ն կնպաստեն Միջազգային լուսնային կայանի ստեղծմանն ուղղված համագործակցությանը, որին կարող են միանալ բոլոր հետաքրքրված երկրները և միջազգային գործընկերները: Համագործակցությունը նպատակ է հետապնդում ամրապնդել գիտահետազոտական փոխգործակցությունը և առաջ տանել տիեզերական տարածության հետազոտությունն ու օգտագործումը խաղաղ նպատակներով՝ ելնելով ողջ մարդկության շահերից»,- ասվում է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ:

 



Աղբյուր

Previous Story

ԱՄԷ-ի Ալ Դաֆրա ավիաբազայում մեկնարկել են «Անապատի դրոշ 2021» զորավարժությունները

Next Story

Շուշին Ադրբեջանական է ասող կինը Քոչարյանի կնոջ ազգականն է. ինչ է պատմել Արցախցի տիկին Իլյոնան, ով շատ լավ է ճանաչում Քոչարյանններին. նոր բացահայտումներ —

Go toTop