«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է
Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների իրավիճակը: Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաեւ վեց շաբաթ տեւողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք
զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Զորավարժությունների լուրը ուրախալի է, որ հայկական բանակը ամրանալու փորձեր է անում, բայց ուշագրավ է, որ զորավարժությունների որոշումը կայացվել է պատերազմում վիրավորված հայկական բանակի կատարյալ պառակտման
պայմաններում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պետի գլխավորությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Պաշտպանության նախարարությունը հրապարակավ չի կիսում այդ տեսակետը: Հիշեցնենք, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ
Օնին Գասպարյանի հարաբերությունները լարված են նախարարի նշանակման օրվանից, եւ դրա բացասական ազդեցությունը բանակի ներքին անկայունության այսօրվա իրավիճակի վրա էական է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
“Zhoghovurd” daily writes. “Zhoghovurd” daily was informed that the RA Ministry of Defense is going to hold military exercises in Armavir region from March 16. This circumstance is especially remarkable judging by the situation in Armenia, the contradiction between the General Staff and
the Ministry of Defense, as well as the situation on the borders of Armenia. At the same time, it should be noted that six-week Turkish-Azerbaijani military exercises are being held these days, while the previous military exercises ended on February 12. “Zhoghovurd” daily tried to get a comment from the RA Ministry of Defense on the military exercises to be held in Armenia, but no one answered our ph
one calls. The news of the exercise is gratifying that the Armenian army is trying to strengthen, but it is noteworthy that the decision to exercise was made in the conditions of a complete split of the Armenian army wounded in the war. The leadership of the General Staff of the RA Armed Forces, headed by the Chief, demands the resignation of Nikol Pashinyan, and the Ministry of Defense does not
publicly share that opinion. 5STOPPED It should be reminded that the relations between Vagharshak Harutyunyan and Defense Minister Onin Gasparyan have been tense since the day the minister was appointed, and its negative impact on the current situation of internal instability in the army is significant. ” More details in today’s issue of the newspaper