Ամենաշքեղ թաղումները գնչու բարոններինն են. նրանց թաղում են իրենց շքեղ մեքենաներով և թանկարժեք իրերով հանդերձ

23.12.2020

Կարդացեք նաև՝

Գնչուներ (ինքնանվանումը՝ ռոմ, լոմ— մարդ), ժողովուրդ, ծագումով կապվում են հյուսիսարևմտյան Հնդկաստանում ապրող վաչկատուն ժողովուրդների հետ։ Տարբեր երկրներում գնչուներին տարբեր կերպ են անվանում․ Հնդկաստանում՝ լոխարներ, նատեր, Միջին Ասիայում՝ լյուլիներ, մազանգներ, ջուղիներ, Իրանում՝ ղարաչիներ, Թուրքիայում՝ չինգենեներ, մյութրուբներ, Ռուսաստանում և առհասարակ Եվրոպայում՝ ցիգաններ և այլն։ Հայերը գնչուներ են անվանում նաև հայախոս քրիստոնյա բոշաներին։ Աշխարհում ապրող գնչուների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հակասական են (2 միլիոնից 12 մլն), ԽՍՀՄ-ում ապրում էին շուրջ 175 հզ․ (1970) գնչուներ։ Պատմական որոշակի պայմաններում, մոտավորապես V— X դարերում, գնչուները զանգվածաբար լքել են Հնդկաստանը, սփռվել Առաջավոր Ասիայի, ապա (XV դար) Եվրոպայի երկրներում։

Գնչուական լեզուն դասվում է նոր հնդկական լեզվախմբում։ Պահպանելով ծագումնաբանական, լեզվական, կենցաղավարման ն հավատալիքների զգալի ընդհանրություններ՝ գնչուները առավել կամ պակաս չափով ընդօրինակել են մշակութային շատ տարբեր (նաև՝ գերիշխող կրոնը) այն ժողովուրդներից, որոնց շրջապատում ապրել են։ Համարյա բոլոր երկրներում նրանց տարբեր հատվածները վարում են թափառաշրջիկ, կիսանստակյաց կամ նստակյաց կյանք, հասարակական փոխհարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռնս պահպանվում են նախնադարյան-համայնական կարգերի վերապրուկներ։

Գնչուների տարբեր խմբերում, հատկապես անցյալում, գերիշխում էին տնայնագործական բնույթի տարբեր արհեստներ՝ փայտամշակություն, կլայեկագործություն, մաղագործություն, զամբյուղագործություն և այլն։ Նրանք հայտնի էին նաև որպես հմուտ ձիաբույծներ, ձիավաճառներ, ձեռնածուներ և, առավելապես, նվագածուներ։ Կանայք, բացի ընտանեկան գործերից, զբաղվում էին նաև ապրանքափոխանակությամբ, փերեզակությամբ, գուշակությամբ և մուրացկանությամբ։

OLYMPUS DIGITAL CAMERA

 

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

Նոր փոփոխություն անձնագրերի հետ կապված. տեղեկացեք և տեղեկացրեք ձեր ընկերներին

Next Story

Տաք սուրճը եթերի ժամանակ պատահաբար շուռ է գալիս Անահիտ Սիմոնյանի վրա և նա ապտակում է մատուցողին (տեսանյութ)

Go toTop