Հետազոտողների թիմը մտքերը կարդալու համար արհեստական բանականություն է մշակել

09.03.2021

[ad_1]

Հետազոտողների թիմը մտքերը կարդալու համար արհեստական բանականություն (AI) է մշակել: Այն հաշվում է մարդու անձնական նախասիրությունները եւ կարող է ստեղծել դիմանկար, որը արտաքինով կգրավի օգտագործողին: Համակարգն օգտագործում է մարդու նախասիրությունները՝ ստեղծելու գրավիչ մարդկանց դիմանկարներ, որոնք իրականում գոյություն չունեն: Այս մասին հայտարարել են Հելսինկիի եւ Կոպենհագենի համալսարանի գիտնականները:

Նրանք հրապարակել են հոդված, որում մանրամասն նկարագրվում է համակարգը, որի միջոցով համակարգիչ-ուղեղի ինտերֆեյսն օգտագործվում է AI համակարգին տվյալների փոխանցման համար: Հետո այն մեկնաբանել է տվյալները եւ օգտագործել դրանք պատկերների գեներատորին ուսուցանելու համար, հայտնում է HighTech-ը:

Այնուհետեւ, օգտատիրոջ նախասիրությունները մեկնաբանելուց հետո մեքենան ստեղծել է պատկերների նոր շարք, որոնք կարգավորված են եղել այնպես, որ օգտագործողի համար ավելի գրավիչ լինեն: Վերլուծությունից հետո հետազոտողները պարզել են, որ մեքենայի կողմից ստեղծված անհատականացված պատկերների 80%-ը անցել է գրավչության փորձաքննությունը:



Աղբյուր

Previous Story

WhatsApp-ը կդադարի աշխատել որոշ սմարթֆոնների վրա — Լուրեր Հայաստանից

Next Story

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում — Լուրեր Հայաստանից

Go toTop