[ad_1]
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա համարում է, որ բրիտանական քաղաքական էլիտան համագործակցում է մամուլի հետ, իսկ մամուլը շահարկում է հասարակական կարծիքը՝ ձևավորելով ցանկալի ընկալում:
«Գիտեք՝ շատ բան ընկավ իր տեղը՝ բրիտանական միապետության առանձնահատկություններով ժողովրդավարությունը հասկանալու առումով»,- նկատել է Զախարովան:
Նա գրել է, որ դքսի ու դքսուհու հետ Օփրա Ուինֆրիի զրույցից հետևում է, որ «նույնիսկ բրիտանական էլիտայի առավել պաշտպանված ներկայացուցիչներն իրենց ապահով չեն զգում, եթե իշխող էլիտայի կողմից անցանկալի են»:
«Երկրորդ, բրիտանական հաստատությունը գաղտնի համագործակցում է մամուլի հետ, և մամուլը շահարկում է հասարակական կարծիքը ՝ ձևավորելով համապատասխան ընկալում, որը կարող է սկզբունքորեն չհամընկնել իրականության հետ, նույնիսկ հակասել դրան», — գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան ԱՄՆ-ում ցուցադրված հարցազրույցում Սասեքսի դուքսն ու դքսուհին արել էին մի քանի աղմկահարույց հայտարարություններ, որոնք ցավոտ հարված էին դարձել թագավորական ընտանիքի և բրիտանական միապետության իմիջի համար:
Մասնավորապես, Մեգան Մարքլը հայտնել էր, թե ամուսնու հարազատներից մեկը մտահոգություն էր հայտնել այն մասին, թե ինչ մաշկի գույն կունենա իրենց առաջնեկը՝ Արչին, և որ ինքն ունեցել է ինքնասպանության մտքեր, սակայն իրեն ոչ ոք չի օգնել: Բացի դա, Մարքլը պատմել էր, որ իրեն վիրավորել է Հարրիի ավագ եղբոր կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը:
Արքայազն Հարրին, իր հերթին, պատմել էր, որ իր հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը, չի պատասխանել իր զանգերին՝ հրաժարվելով քննարկել որդու խնդիրները: