Ռեջեբ Թայիփ Էրդողան (թուրք.՝ Recep Tayyip Erdoğan, փետրվարի 26, 1954[1][2][3], Քասըմփաշա, Ստամբուլ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: Եղել է Թուրքիայի վարչապետը 2003-2014 թվականներին: Չափավոր
պահպանողական (իսլամիստական) «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին, Ստամբուլի Բեյօղլու շրջանի Կասըմփաշա թաղամասում, սևծովյան ծովափի Առափնյա պահպանության ուժերի զինծառայողի ընտանիքում։
Ըստ Թուրքական «Միլլեթ» թերթի, Էրդողանը իր տված հարցազրույցներից մեկում ասել է, որ իր ընտանիքը գաղթել է Աջարիայից (Վրաստան), նրանք եղել են լազեր, ովքեր հաստատվել են Ռիզեում: Դեռահաս տարիքում նա զովացուցիչ ըմպելիքներ և բուլկիներ էր վաճառում քաղաքի վտանգավոր փողոցներում։