«Հրապարակ» թերթը այսօր գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչեւ 100 միլիոն դոլարի մասին:
Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող ԱԺ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը:
Հովիկ Աբրահամյանը թերթի հետ զրույցում հերքել էր լուրերը, միեւնույն ժամանակ նշել, որ ստուգումներ են ընթանում իրենց հիմնարկներում, սակայն որեւէ լուրջ խախտում չկա։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում գտնվող տունը արդեն վաճառվել է,
ավելին՝ այն գնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Յրիկյանի խոսնակը՝
Վահե Իսահակյանը հերքեց մեր լուրերը՝ որակելով իրականությանը չհամապատասխանող։
Նյութի աղբյուրը`MaxInfo.am