Լրագրողների հետ զրույցում Առաքել Մովսիսյանը նշել է․
«Մեզ պետք է ժամ առաջ այս վարչախմբից ազատվել, որ կարողանանք օր առաջ մեր բանակը կարգի հրավիրենք, որովհետեւ ցաքուցրիվ եղած է: Սենց հանգիստ չի կարելի հողերը թողնել իրենց: Ես վաղուց եմ ասել, որ պատերազմը սպասվում է եւ պետք է գլխանց ունենային նվազագույնը 10 հազար հոգի, մինչ այդ կոպեկին չափսոսային ու զինվորներին վերակազմավորեին: Մինչեւ պատերազմը պետք է 10 հազար հոգի պատրաստված ունենայինք»,- ասել է նա:
Իսկ իտարկմանը, որ նաև նախկիններին են մեղադրում, որ 30 տարի շատ քիչ բան է արվել բանակի ու զենք գնելու համար, Մովսես Առաքելյանը շեշտեց.
«Նախկինները հող չեն հանձնել: Եթե նախկինները ստորագրած լինեին, նախկինում կտային: Նաղդի մասին ենք խոսում: Փաստն այն է, որ ոչ մի բանի պատրաստ չեն եղել: Պատերազմը կարող էին րոպե առաջ կանգնացնել: Գոնե տղերքին պետք է պատրաստեին, ոչ թե պարգևավճարներ բաժանեին ու լափեին, այդ տղաներին ֆինանսավորեին, որ կարողանային պատրաստված կռվի դաշտ մտնեին»:
Ինչ վերաբերում է պնդումներին, որ բանակը 30 տարի թալանվել է, նախկին պատգամավորն ասել է.
«Գլուխները պատով են տվել: Չտեսանք ոչ մի ապացույց թալանելու հետ կապված: