Հույս-չկար,-որ-տղաս-կապրի,-բժիշկների-պնդմամբ,-եթե-անգամ-ապրեր,-ապա…-Միշա-Ավետիսյանի-հոր-ՀՈւԶԻՉ-պատմությունը

«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար հիմա լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցի ընթացքում պատմում է զինվnրի հայրը՝ Մկրտիչ Ավետիսյանը։ Միշա Ավետիսյանը 2020թ-ի աշնանը Ադրբեջանի шգ րեսիայով

հրահրված Արցախյան վեջին պш տերազմի մասնակիցներից 1-ն է,ով ծանր վի րшվորվել էր Ջրականում(Ջաբրաիլում)։Նա հոկտեմբերի սկզբին ծանր վի րшվորումներով տեղափոխվել է «Աստղիկ»ԲԿ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։ Երիտասարդը

որոշակի դրական դինամիկայից հետո հիմա գտնվում է Վերականգնողական կենտրոնում «Հույս չկար,որ տղաս կապրի,բժիշկների պնդմամբ, եթե անգամ ապրեր զրկված էր լինելու խոսելու ու շարժվելու ունակությունից…ես չէի դադարում աղոթել ու այսօր՝ չնայած բժիշկների պնդմանը,տղաս սկսել է խոսել։ Պատկերացրեք, Միշան հրաշքով նույնիսկ քայլում և ուտում է։ Նա շարժում է միայն աջ թևը և աջ ոտքը,ուղեղը աշխատում է հիսուն տոկոսով՝ աջ կիսագնդի բացակայության պատճառով,ունի պարկախոցեր»,-պատմում է

հայրիկը։ Ի դեպ Միշայի հայրը նշում է, որ տղան գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, բժիշկներն էլ խիստ են՝ նույնիսկ պաղպաղակ ուտելը արգելված է։ Այն հարցին թե արդյո՞ք պետությունը ինչ-որ դրամական օգնություն ցուցաբերել է, նա պատասխանեց. «Օգնություն ստացել ենք սակայն ավելի լավ է, այդ ամենի փոխարեն թույլատրեն տղայիս Գերմանիայում բուժեն,500 000-ից ավելի ծախս եմ արել,որ տեղափոխեմ, բայց չեն տրամադրում համապատասխան թույլտվություն»։

Сообщение Հույս չկար, որ տղաս կապրի, բժիշկների պնդմամբ, եթե անգամ ապրեր, ապա… Միշա Ավետիսյանի հոր ՀՈւԶԻՉ պատմությունը появились сначала на ARMNEWS.