ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ-Ներկայացվել-է-Հունիսի-1-ից-Վրաստան-մուտք-գործելու-կարգը.-ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նախ նշենք , որ Հունիսի 1-ից Վրաստանը կբացի ցամաքային սահմանները, որոնք մինչ օրս փակ էին կորոնավիրուսային վարակի հետևանքով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել էր հի վшնդության դեմ պш յքարի համակարգող խորհրդի գործադիր շտաբի պետը՝ Գեորգի Գիբրաձեն:

Առավել շուտ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան ասել էր, որ իշխանությունները կբացեն ցամաքային սահմանները զբոսաշրջային սեզոնի համար, ինչն էլ «կնպաստի հարևան պետություններից զբոսաշրջիկների ավելի ակտիվ

հոսքին»: «Ըստ Համակարգող խորհրդի որոշման ցամաքային սահմանները բաց կլինեն հունիսի 1-ից, սահմանի անցումը հնարավոր կլինի պատվաստումների առկայությունը հաստատող փաստաթղթով ու բացասական PCR թեստով, կամ միայն ներսում կատարված PCR թեստի բացասական արդյունքով», – ասաց Գիբրաձեն: Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է

Վրաստան մուտք գործելու կարգը. «Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, ուր անհրաժեշտ է նշել․ *Անուն *Ազգանուն *Հեռախոսահամար *Էլեկտրոնային հասցե *Քաղաքացիություն *Բնակության երկիր *Վրաստանում բնակության վայր (տան հասցե և հյուրանոց):

Сообщение ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ներկայացվել է Հունիսի 1-ից Վրաստան մուտք գործելու կարգը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ появились сначала на ARMNEWS.