ԼԱՎ-ԼՈւՐ-ՀՀ-Մարզերում-15-նոր-դպրոց-ու-10-նոր-մանկապարտեզ-կկառուցվեն-Հայտնի-է-՝-որ-համայնքներում.-ԿԳՄՍՆ

Կառավարության որոշմամբ երկու միլիարդ 942 միլիոն դրամով կավելացվի Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն: Գումարը նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով տասնհինգ դպրոցի մոդուլային

շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման նպատակով, ինչպես նաև Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ու թվով ինը համայնքներում նույն տիպի

մանկապարտեզների կառուցման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ու շինարարական աշխատանքների մեկնարկման նպտակով: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Պետք է ապահովել արդեն մեկնարկած շինարարական աշխատանքների շարունակականությունը: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով տասնհինգ հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 միլիարդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված է երկու դպրոց Արագածոտնի մարզում, մեկ

դպրոց Արարատի մարզում, մեկ դպրոց Արմավիրի մարզում, երկու դպրոց Գեղարքունիքի մարզում, երկու դպրոց Լոռու մարզում, երեք դպրոց Սյունիքի մարզում, մեկ դպրոց Վայոց ձորի մարզում, մեկ դպրոց Շիրակի մարզում, երկու դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ և ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաև դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային: Այսինքն՝ բոլորը կունենան

հնարավորություն տվյալ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ»,-նշել է Վահրամ Դումանյանը: Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում, որի համար նախատեսվում է մեկ մլրդ 396 միլիոն դրամ: «Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար կտրամադրվի 496 միլիոն դրամ: Մնացած յուրաքանչյուր մարզի համար նախատեսվում է հարյուր միլիոն դրամ՝ նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը մեկնարկելու համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Сообщение ԼԱՎ ԼՈւՐ. ՀՀ Մարզերում 15 նոր դպրոց ու 10 նոր մանկապարտեզ կկառուցվեն. Հայտնի է ՝ որ համայնքներում . ԿԳՄՍՆ появились сначала на ARMNEWS.