Այսօր-Հայաստանում-նշվում-է-«Ոստիկանության-աշխատակցի-օրը».-Շնորհավոր-տոնդ՝-Մեր-Ոստիկան

Այսօր Հայաստանում նշվում է «Ոստիկանության աշխատակցի օրը»։

Возможно, это изображение (1 человек, ребенок и стоит)

Հարգելի Ոստիկաններ՝Շնորհավորում եմ ձեզ այս օրվա կապակցությամբ։ Դուք, Ձեր պրոֆեսիոնալ և անձնուրաց ծառայությամբ կարողանում եք ապահովել Հայաստանի Հանրապետության ոչ միայն ներքին անվտանգությունը, այլ նաև ապացուցեցիք, որ հարկ եղած դեպքում ամուր կանգնած եք նաև պետության արտաքին թշնամու դիմաց։ Ձեզանից շատերը խիզախաբար ու պատվով կռվեցին Արցախյան 2֊րդ պատերազմում։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ցավոք Ոստիկանության շարքերում ևս ունեցանք զոհեր. Խոնարհվում եմ ընկած մեր հերոսների առաջ։ Նրանց գործած սխրանքներն անգնահատելի են։Պատերազմից հետո էլ դուք չունեք հանգիստ և շարունակում եք ծառայությունը արտակարգ ռեժիմով։ Այս ցնցումների և հանրահավաքների ընթացքում որևէ մեկի «քթից արյուն չի եկել» և սա նույնպես ձեր պատիվն է։ Ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բոլոր աշխատակիցներին և ցանկանալ նրանց առաջին հերթին անփորձանք ծառայություն։ Շնորհավոր տոնդ՝ Մեր Ոստիկան։

Hayk Stepanyan


Submit Views:
1