Ալիևը-«ռազմական-ավարի-պուրակը»-կառուցելով-մեզ-հնարավորություն-տվեց-պատրաստվել-մեր-ապագա-հաղթանակներին.Քոչարյան

Ալիևը «ռազմական ավարի պուրակը» կառուցելով, իմ կարծիքով՝ ստեղծեց մի գործընթաց, որի արդյունքում իր հաղթանակն արագ կմսխի և մեզ հնարավորություն տվեց, որպեսզի հոգեբանորեն պատրաստվենք մեր ապագա հաղթանակներին, որովհետև այդ պուրակը մեր արժանապատվության հետ է շոշափվում: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարության մասին, թե մենք գնում ենք արհեստավարժ բանակ ունենալու ուղղությամբ՝ Քոչարյանը նշեց, որ գուցե այդ հաշվարկների իրականացման գործընթացն արդեն սկսված է. «Մենք դատապարտված ենք գնալ այդ ճանապարհով, որպեսզի հերթական պուրակները չունենան այն բնույթը, որը տեսանք մի քանի օր առաջ»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Անդրադառնալով սահմանների բացման խոսակցությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ սահմանների բացումը հրադադարի ռեժիմի մեջ ներառված մեր պարտավորություններից մեկն է, ինչպես օրինակ Ադրբեջանի այն պարտավորությունը, որ պետք է վերադարձնի գերիներին: «Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, որովհետև տեսնում է, որ գերիների խնդիրը հնարավոր է օգտագործել մեր ներքաղաքական դաշտի անկայուն վիճակը պահպանելու համար և սա նրա համար ցանկալի վիճակ է: Ինչքան ձգում է, այնքան տեսնում ենք, որ գերիների, անհետ կորածների հարազատների արդարացի պահանջը դառնում է Ադրբեջանի համար ցանկալի գործիքակազմ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ գերիների վերադարձի խնդիրը տևական պրոցեսի կարող է վերածվել և հարցի ներքաղաքական խնդիր դառնալը թշնամու համար հաճելի է:

Քոչարյանը շեշտեց, որ այս իշխանության համար ամեն դեպքում, գերիների վերադարձի հարցն առաջնային է. «Կարծում եմ՝ Ադրբեջանը որոշ ցանկություններ ունի գերիներին տալու դիմաց, բայց պահանջները հստակ ձևակերպված չեն, շատ է խոսվում, որ Ադրբեջանն ուզում է ականապատված տարածքների քարտեզները, բայց չեմ կարծում, որ սա իր համար մեկ նպատակներից մեկն է»:

«44 օրվա մեջ այդ հարցի պատասխանը գտնվել է: Այ հիմա գալիս է այն հարցը, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, թե ինչպիսի բանակ պետք է արդեն ունենանք: Ուզում եմ ասել, որ մեր այսօրվա խնդիրների մեջ հստակություն կմտնի այն ժամանակ, երբ մենք ազատվենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից, բայց նրանք միշտ մեզ հիշեցնել են տալիս իրենց գոյության մասին: Բնականաբար, սա ավարտական փուլն է»:

Դիտարկմանը, թե դեռ շարունակվում են շահարկվել նախկինների անունները տալը և ցանկացած հարցում նրանց մեղադրելը և հարցին, թե ե՞րբ են ավարտվելու այս շահարկումները և երևալու ներկայիս իշխանության մեղավորությունները, պատգամավորը պատասխանեց՝ այս պատերազմը դրա պատասխանը տվեց:


Put up Views:
4