Հիմա-Նիկոլ-Փաշինյանի-դեմ-հոխորտացողներին-ուզում-եմ-հարցնել`-դուք-իսկապե՞ս-դեմ-եք,-որ-…Ալիս-Սողոմոնյանի-դիպուկ-անդրադարձը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԵՒ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՄԱՆԹՌԱԺԸ

Պատմահայր Մովսես Խորենացին մեր ազգի պատմությունը սկսել էր նախատինքով. «Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիների անիմաստասեր բարքերը…»:Կամ Խորենացին շատ մեղմ է ասել, կամ էլ իր վկայած նախնիք այնչափ հանցավոր գործեր չեն կատարել, ինչ կատարեցին մեր ազգի գլխին պատուհաս դարձած այն երկու ղարաբաղցիք՝ քոչարյան ռոբիկն ու սարգսյան սեռժիկը: Մեր հեռավոր նախնիների անիմաստասեր բարքերը փառք են այն բանի համեմատ, ինչ 20 տարիներին արեցին անհայրենիք ու ազգադավ այս վերջին երկու ստահակները: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը փատեր էր բերում, թե այդ 20 տարիներին ինչպես էր զինվում ադրբեջանը, և ինչպես էր… թալանվում Հայաստանը, սրանց՝ այս երկուսի թալանած փողերով սնվող ստրկամիտ կամակատարները վայնասուն բարձրացրին, թե, իբր, Փաշինյանն իր «մեղավորությունը» բարդում է նախկինների վրա: Դրանք՝ հանցագործ քոչարյանին կրկին նախագահի աթոռին նստելը երազող ստրուկները, ի տարբերություն ժողովրդի մեծ մասի, փողի խաթեր մոռացել են այդ երկու հանցավոր, ազգակործանների անցյալը: Դոլարի կանաչով իրենց դեմքի գույնը փոխած վայ լրագրողները մոռացել են քոչարյանի հազարապատիկ հանցանքները, մոռացել են, թե մի սվիտրով ու «զապիկով» Հայաստան եկած ու նախագահի աթոռը կեղծիքներով և շանտաժներով գրաված ռոբիկն ինչպես հանկարծ միլիարդատեր դարձավ ու աֆրիկաներից սկսած ոսկու և ադամանդի հանքերի տիրացավ:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Մոռացել են, թե իրեն նախագահ կոչած թմրամոլ սեռժիկի վրա ինչպես էին արտասահմանի կազինոյում դուռը վրայից փակել, մինչև որ մուկը՝ հովիկ աբրահամյանը, սեռժիկի տանուլ տված գումարը տարավ-հասցրեց ու նրան ազատեց ստորացված վիճակից: Ամո՛թ… և սա մեր երկրի նախագա՞հն էր: Հիմա սրանք՝այս երկու ազգադավը, Փաշինյանին «համարում» են կապիտուլյանտ: Կապիտուլյանտը դո՛ւք եք, դավաճանը դո՛ւք եք, հայրենիքը ծախողը դո՛ւք եք, ռոբ և սեռժո: Շատ կոշտ էր Փաշինյանի պատասխան-ապտակը Ղարաբաղը որպես բանակցային կողմ Մինսկի խմբից հանող ռոբիկի ծուռբերան դեմքին: Այդ այն ռոբիկն է, որ, որպես ֆաբրիկայի պարտկոմ, ժամանակին ծառայել է հեյդար ալիևի ճամբարում և, բնականաբար, հեյդարի ցուցումով է Ղարաբաղը զրկել բանակցային կողմ լինելուց: Եվ դրա արդյունքում Ղարաբաղի հարցը դարձել էր Հայաստան-ադրբեջան հակամարտություն՝ Հայաստանի վրա շարունակ կախված մնալով ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գրավող ագրեսորի պիտակը:Իրենց դուր չէր գալիս, երբ վարչապետ Փաշինյանը շարունակ պնդում էր, որ անտրամաբանական է բանակցել մի երկրի թեմայով, որը չի մասնակցում այդ բանակցություններին և որ հրատապ է Ղարաբաղը բանակցային սեղանին ներգրավելու հարցը: Հիմա էլ վնգստացող նախկինները շարունակում են իրենց դաժան պայքարը՝ ժողովրդին շեղելու ճշմարիտ փաստերից, իշխանության հանդեպ նրա մեջ հիասթափություն սերմանելու, իրենցից հազիվ ազատված մեր երկրում հակաժողովրդավար ռեժիմը վերականգնելու համար: Բայց մոռանում են, որ մեր երկրի տերը ժողովուրդն է, որն այլևս թույլ չի տա իրականացնել իրենց չարաբաստիկ վերադարձը: Փառք Աստծո, որ նրանց թալանած փողերով սնվող լրատվամիջոցների, ծախու լրագրողների փորձերը ժողովրդի մեծ մասի մոտ սոսկ ծիծաղ են առաջացնում և վերածվում են լուսնի վրա շների հաչոցների: Բա երկրին ժուռնալիստի ձեր հավատամքը ո՞րն է, որ սև գործի եք լծվել: Թյո՜ւ ձեր անամոթ երեսին… Զարմանում եմ, որ կին լրագրողներն են ավելի կատաղած ու գազազած: Այ ոչխարագլուխներ, այ դուրսպրծուկներ, դուք, ի՞նչ է, փորձում եք ետ պտտել մի անիվ, որն արդեն թափ առած գլորվում է` 20 տարվա կոռուպցիոն բուրգը քարուքանդ անելով: Մղկտում եք, հա՞… Շարունակեք մղկտալ: Հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ հոխորտացողներին ուզում եմ հարցնել` դուք իսկապե՞ս դեմ եք, որ Հայաստանը կարգին, ազատ երկիր մնա, և բնակչությունն էլ իրեն մարդ զգա, թե՞ փորձում եք այս ազատված ժողովրդին նորից ձեր նախկին տերերի սարքած ճահիճը խրել: Շտապեմ հիասթափեցնել ձեզ՝ չի՛ ստացվելու:Չի՛ ստացվելու, որովհետև ժողովրդի մեծ մասը շատ լավ է զանազանում ճիշտը կեղծիքից: Շատ լավ է հասկանում, որ պարտությունը Արցախում ղարաբաղյան կլանի դավաճանական պահվածքի հետևանք էր:

Մարդ ինչքան տականք պիտի լինի, որ փորձի իշխանության վերադառնալ նույնիսկ ա՜յդ կարգի դավաճանական միջոցներով և նահատակ զինվորների հիշատակի պղծումով:Այս ամենին մի լրացուցիչ բացատրություն տրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, բացատրություն, որ նաև զգուշացում էր հներին՝ սսկվե՛ք ձեր տեղը:Ասել է, թե՝ մենք, սիրելի ժողովուրդ, պետք է ավելի համախմբված, ավելի կայուն ու միասնական լինենք: Այս ցանկությամբ՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Alis Sogomonjan


Post Views:
2