ՀՐԱՏԱՊ…-Նիկոլ-Փաշինյանը-նախապատրաստվում-է․-նա-զորք-կհանի-փողոց

Կառավարությունն արդեն հավանություն է տվել Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։Նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։Ենթակա մարմինների ցանկը, ինչպես նաև դրանց ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու լիազորությունների բաշխումը բավականին ուշագրավ է։Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ։Ընդհանուր տրամաբանությամբ՝ ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության և կադրային նշանակումների համար։ Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։ ՆԳ նախարարը լիազորված է նաև շնորհել ոստիկանության ծառայողների գլխավոր և ավագ կոչումները (ոստիկանության փոխգնդապետ և ոստիկանության գնդապետ), միջին կոչումները (ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության ավագ լեյտենանտ և ոստիկանության մայոր)՝ Ոստիկանության պետը։ Ոստիկանության բարձրագույն կոչումները (ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ և ոստիկանության գեներալ-գնդապետ) Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով շարունակելու է շնորհել Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։Միևնույն ժամանակ ներքին գործերի նախարարը կարող է միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչապետը համապատասխան առաջարկություն ներկայացնի Հանրապետության նախագահին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը ՆԳ նախարարության ենթակայությամբ նույնպես ուշագրավ է, քանի որ այդ կառույցը նախկինում երբեք ոստիկանության ենթակայությամբ չի գործել։ Այս ծառայության ղեկավարին նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ներքին գործերի նախարարության կազմավորման նպատակով բյուջեից կհատակցվի 25 մլն դրամ, բացի այդ՝ կպահանջվի նաև հավելյալ պետական ֆինանսավորում՝ աշխատավարձերի վճարման համար:Այսպիսով՝ արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը ուժեղացնում է իր դիրքերը։ Ոստիկանության զորքերը, որոնք այսօր ՊՆ-ի ենթակայությամբ են, կանցնեն ՆԳ նախարարության, այսինքն՝ վարչապետի ենթակայության տակ։ Ըստ էության այս քայլով Փաշինյանն ապահովագրում է իր վերարտադրության հնարավորությունը և նախապատրաստվում զորք հանել փողոց, եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ ընդդիմությունը իշխանությունը վերցնելու ռեալ նախաձեռնություն ցուցաբերի։ Հայկ Դավթյան

Աղբյուր՝ https://hayeli.am/?p=631849&l=am


Post Views:
4