Վերջապես-լավ-լուր․Քիչ-առաջ-մեր-ռազմագեիները-հեռախոսազրույցներ-են-ունեցել-իրենց-հարազատների-հետ․Մանրամասներ

Վերջապես լավ լուր․Քիչ առաջ մեր ռազմագեիները հեռախոսազրույցներ են ունեցել իրենց հարազատների հետ․Մանրամասներ

Արցախում տեղակայված Ռուսական խաղաղպահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով այսօր Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։

Այս մասին InfoPort.am-ին հայտնել են գերիների հարազատները։

Ըստ նրանց՝ տղաները հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և աջակցել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու լարվածության վերացում տարածաշրջանում»,-ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

«Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, անհրաժեշտ է Ռուսաստանին, անհրաժեշտ է բոլոր տարածաշրջանային պետություններին», — ավելացրել է նա:

Դաշնային խորհրդի նախագահը նշել է այն կարևոր դերակատարությունը, որն այժմ խաղում են ռուս խաղաղապահները:

«Մեր խաղաղապահները ոչ միայն իրականացնում են իրենց առաքելությունը, այլ նաև աջակցություն են ցուցաբերում, ապահովում փախստականների վերադարձի անվտանգությունը երկու կողմերից, աջակցում են ենթակառուցվածքների, ավերված տների վերականգնմանը և արձագանքում բոլոր խնդրանքներին», -ասել է նա:

«Գլխավորն այն է, որ արյունահեղությունը դադարեցված է, երկխոսությունը տեղափոխվել է խաղաղ քաղաքական դաշտ: Սա առողջ բանականության հաղթանակ է: Հիմա շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը` մնացած սուր խնդիրները քայլ առ քայլ հանելու համար: Դրանք իհարկե գոյություն ունեն», -ասել է նա:

Բացի այդ, Դաշնային խորհրդի նախագահը ընգծել է, որ օրակարգում է գերիների փոխանակման հարցը: «Ռուսաստանը հենց սկզբից ստանձնել է բոլորը բոլորի դիմաց փոխանակման սկզբունքը: Գործընթացը շարունակվում է: Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք»,-նշել է Մատվիենկոն:

Աղբյուրը


Post Views:
3