«Հայաստանի-նախկին-ղեկավարությունը,-մինչև-Փաշինյանը,-հրաժարվել-են-Իլհամ-Ալիևի-առաջարկից».-Լուկաշենկո

Բելառուսի նախագահը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին:

Նա նշել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից:

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա, եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- «Беларусь 1»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որում Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Տելեգրամյան ալիքները գրել էին, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին։

http://www.asekose.am/am/put up/hayastani-naxkin-xekavaroutyoune—mince-pasinyane—hrajarvel-en-ilham-aliei-arajarkic-loukasenko


Submit Views:
7