ՀԻՍՈՒՍ-ընդունի՛ր-մեր-պաղատանքը-Ողորմի՛ր-Տեր,-ամբողջ-աշխարհին-և-մանավանդ-Քո-սուրբ-եկեղեցուն,-հիվանդներին,-Տեր,-գիտես-մեր-պետքերն-ու-կարիքները․․-Որդուդ-եւ-ամենասուրբ-Հոգուդ-հետ-միասին-քե՛զ-են-վայելում-փառքը,-իշխանությունն-ու-պատիվը,-այժմ-եւ-միշտ-և-հավիտյանս-հավիտենից:

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:ԱՄԵՆ


Post Views:
2