Պատերազմի-լուրը-լսելուց-հետո-Արմենը-ցանկանում-էր-շուտ-հասներ-առաջնագիծ՝-կանգներ-18-տարեկան-տղերքի-կողքին

Երանոսյան Արմեն Հմայակի, ծնվել է 1972 թվականի մայիսի 13-ին, ծառայել ռուսական բանակում՝ վարորդ, ապա դիպուկահար:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արմենը հեռուստացույցով երբ տեղեկացավ, որ պետերազմը սկսվել է՝ անմիջապես կամավորագրվեց,  ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 2-ին՝ ստանձնելով հրամանատարի օգնականի պաշտոնը:

ArmLife.am-ի հետ զրույցում Արմենի ավագ որդին՝ Վրեժը տեղեկացրեց, որ հայրը ժամ առաջ էր ցանկանում հասնել Արցախ. «Իր գնալն անսպասելի է եղել, անգամ մենք չենք իմացել, որ պետք է մեկներ: Երբ սեպտեմբերի 27-ին լսեց պատերազմ է՝ այդ օրվանից ուզում էր շուտ հասներ առաջնագիծ՝ կանգներ 18 տարեկան տղերքի կողքին, հոկտեմբերի 2-ին եկանք՝ տեսանք տանը չի, հետո երեկոյան իմացանք, որ Քանաքեռի զորամասում ա, վերջին անգամ իրեն այնտեղ ենք տեսել»,-նշեց որդին:

Պատերազմի օրերին Արմենը ընտանիքի հետ կարողանում էր հեռախոսով զրուցել, սակայն ոչինչ չէր մանրամասնում, միայն վստահեցնում էր՝ ամեն ինչ նորմալ է: Հոկտեմբերի 8-ից Արմենից սակայն տեղեկություն չեն ստանում. «Հարցուփորձ էինք արել, ասում էին՝ կայանների հետ կապված խնդիր կա, զուտ դրա համար չի կարողանում զանգել, մենք սպասում էինք, անընդհատ»,-նշում է որդին՝ շարունակելով, որ միայն հետո են տեղեկացել, որ հայրը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում ՝ թշնամու արկի պայթյունից:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Պատերազմի լուրը լսելուց հետո Արմենը ցանկանում էր շուտ հասներ առաջնագիծ՝ կանգներ 18 տարեկան տղերքի կողքին

https://www.armlife.am/news/147618.html

Submit Views:
0