Ընդամենը-35-օրվա-զառայող-էր.-Սամվելը-զոհվեց-պատերազմի-առաջին-օրը

Հարությունյան Սամվել Նորայրի

Ծնվել է 2000 թվականի հուլիսի 3-ին քաղաք Երևանում։ Ընտանիքի միակ արու զավակն էր, ավագ քույրերի մեծ պաշտպանն ու մոր հպարտությունը: Մանկուց աչքի է ընկել իր բարությամբ, աշխույժ բնավորությամբ և ընկերասիրությամբ:

Իր լուսավոր, անմիջական ու դրական տեսակով վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Միշտ զարմացնում էր իր նկարչական և պարային ձիրքով։ Այնպես էր զգում, ընկալում ու ներկայացնում երաժշտությունը, որ անհնար էր այն լսելու ցանկություն չառաջանար:

Եղել է «Լայֆ Դենս Քրյու»-ի տաղանդավոր սան։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, տեսահոլովակներում, մասնակցել է պարային համերգների և մրցույթների` գրավելով պատվավոր հորիզոնականներ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Շա՜տ մաքրասեր էր, ուշադրություն էր դարձնում յուրաքանչյուր մանրուքին: Դրական էներգիա ուներ իր մեջ. ցանկացած նոր միջավայրում բոլորը նկատում էին Սամին: Գրավում էր մարդկանց իր ՄԱՐԴ տեսակով։ Երևի չկա մեկը, ով չի սիրում Սամին։ Միշտ պատրաստակամ էր, բարի, նախաձեռնող, օգնող, ներող։

Նրա լավատեսությանն ու բարությանը չափ ու սահման չկար։ Բոլորի սխալների համար իր արդարացումն ուներ, պաշտպանում էր բոլորին: Միշտ պատրաստ էր լսել ու հասկանալ բոլորին, օգնել իր իմաստուն խորհուրդներով:

Սամը չհանձնվող տեսակ էր, պայքարող, նպատակասլաց։ Նրա համար ‹‹փակ դռներ›› չկային: Իր նպատակին հասնելու համար պատրաստ էր հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ: Սիրում էր կյանքը՝ իր թերություններով ու առավելություններով հանդերձ, գնահատում էր ամեն ինչ։

Ցանկանում էր ապրել ու վայելել ամեն մի պահը: 2020 թվականին ընդունվել է ՃՇՀԱՀ-ի «Դիզայն» բաժին. շատ էր ուզում բուհ ընդունվել, մասնագիտանալ, հմտանալ այդ ոլորտում: Ավաղ, նրա անունը այդպես էլ մնաց միայն ընդունվածների ցուցակում:

2020 թվականի օգոստոսի 24-ին զինվորական ծառայության է անցել Մարտակերտում։ Այդ ընթացքում ձեռք է բերել նոր ընկերներ, հասցրել է սիրվել բոլորի կողմից: Ծառայության 35-րդ օրը՝ սեպտեմբերի 27ին, զոհվեց՝ հայրենիքին թողնելով իր սերը, մեծ երազանքները ու նպատակները։

Մեր հպարտությու՜ն, մեր զինվո՜ր, մեր հերո՜ս, մեր բարի Սամո, Աստված հոգիդ լուսավորի… Հավերժ փառք ու խոնարհում Քեզ…

https://www.armlife.am/news/147605.html


Submit Views:
13