Հետաքրքիր-է՝-կա՞-բանաստեղծություն,-որը-կբացատրեր-պատերազմի-ավարտից-7-ամիս-անց-զոհերի-թվի-գաղտնի-պահելը.-Միքայել-Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետաքրքիր է կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։

Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։

Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:

Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։

Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»։

http://www.asekose.am/am/post/hetaqrqir-e-ka-banastexcoutyoun—ore-kbacatrer-paterazmi-avartic-7-amis-anc-zoheri-tvi-gaxtni-pahele-miqayel-minasyan


Submit Views:
0