Ադրբեջանը-հետախուզական-արբանյակ-էր-գնում,-ՀՀ-ի-իշխանությունները՝-հունական-կղզիներում-հողեր.-Փաշինյան

«2017-ին Ադրբեջանն ուներ երկու արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները` հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Ուրեմն պետք է արձանագրել, որ նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները, ու էդ մաֆիոզ կառույցները մինչև էսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մինչև անգամ Զինված ուժերում: Մենք կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի։

Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, ՀՀ-ի իշխանությունները՝ հունական կղզիներում հողեր. Փաշինյան

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը` մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որ իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն։ Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն՝ առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ»


Put up Views:
6