Տանկի-կրակոցից-ամբողջությամբ-կտրված-Էրիկի-ձեռքը-վիրահատությամբ-վերականգնել-են-/-Մեր-Հերոս-Տղերքը!

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՏՐՎԱԾ ՁԵՌՔԸ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ 19-ամյա էրիկ Սարգսյանի լուսանկարներն առանց սարսռալու նայել հնարավոր չէ: Երեւանից է Էրիկը: Վիրավորումը ստացել է Հադրութում` տանկի կրակոցից: Ծառայել է հետախուզական գումարտակում: Մարտական առաջադրանքներ կատարելու համար պատերազմի օրերին եղել է Մատաղիսում, Թալիշում, Եղնիկներում ու Հադրութում: Այն ինչ տեղի է ունեցել Էրիկի հետ, անհավանական ֆիլմի սցենարի է նման: Ինքն էլ չի հասցրել հասկանալ’ ինչ կատարվեց:

Անսպասելի տանկի մի կրակոց, ու կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ իրեն օգնած ընկերոջից ու բժիշկներից է իմացել իր հետ տեղի ունեցածի մասին: Այդ չարաբաստիկ կրակոցից Էրիկի ձեռքը տեղում կտրվել է` ուսի հատվածից: Երբ հիվանդանոց են հասցրել, ձեռքն առանձին բաճկոնի թեւքի մեջ է մնացած եղել: Բժիշկներն արագ են կողմնորոշվել ու վճռել բարդ վիրահատությամբ վերականգնել կտրված թեւը: Սկզբում Կարմիր շուկայի բուժկենտրոնում է եղել: Ուշքի է եկել Ստեփանակերտի հիվանդանոցում` ձեռքերը տեղում: Երկու օր անց Էրիկին տեղափոխել են Երեւանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանական հիվանդանոց` ոսկրային բաժանմունք:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում մասնագետները կայացրել են հաջորդ վճռական որոշումը: Ուսից բացակայող որոշ ոսկորներ վերականգնելու համար Էրիկի ձախ ոտքից ոսկորներ են առանձնացրել եւ հաջորդիվ` վիրահատությամբ համալրել աջ ձեռքից բացակայող ոսկորները: Նոր կյանք ստացած ձեռքով դեռեւս որեւէ գործողություն կատարել չի կարողանում, բայց հույսները չեն կտրել: 4 վիրահատություն է արդեն տարել, 5-րդն առջեւում է: Հուսադրող է, որ վնասված ձեռքով արդեն զգում է տաքը-սառը: Բժիշկներն արդեն հուսադրող ազդակներ են տվել, որ ձեռքը կպահպանվի ու կվերականգնվի, միայն թե մի փոքր համբերություն ու համառություն է հարկավոր:

Մի քիչ էլ կազդուրվի, կանցնեն ձեռքի նյարդային համակարգի ամբողջական վերականգնման գործընթացին: Սուր ցավերն էրիկի առօրյայի մի մասն են հիմա: Միայն ցավազրկողների ազդեցությամբ է կարողանում քնել: Սիրահարված է մեր հերոսը: Այս դժվարությունները հաղթահարելու հարցում պակաս կարեոր չէ նաեւ ընկերուհու դերը` կողքին է: Մի քանի ամսից պլանավորում են նշանվել: Երկար չեն սպասի` գալիք տարվա մեջ որոշել են ամուսնանալ: Էրիկը ապագա մենեջեր է, համալսարանի ուսանող:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Որոշել է` երբ կազդուրվի ու բնականոն կյանքի վերադառնա, անպայման շարունակելու է ուսումն ու ինչ նպատակներ ուներ հաստատ իրականացնելու է: Ընտանիքի միակ երեխան է Էրիկը: Ապրում է մոր եւ տատիկի հետ: Ընտանիքի անդամներից հիմա ոչ ոք չի աշխատում: Մայրն աշխատանք ուներ, խանութում վաճառողուհի էր, բայց Էրիկի դեպքից հետո աշխատել չի կարողանում` տղայի խնդիրներով է զբաղված:

Աղբյուրը


Post Views:
1