Ծառուկյան-Գագիկին-բարոյականության-դասեր-թող-չտան-ամբողջ-կյանքը-սողեսող-ապրածներն-ու

Inessa Khachatryan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եկեք անկեղծ լինենք, Ծառուկյանը Գագիկը հաստատ ենթադրում էր, որ իր որդու հարսանիքը տարբեր մանր քաղաքական ուժեր, 1 հոգուց բաղկացած կուսակցություններ կամ ուղղակի սեփական ամբիցիայի զոհը դարձած անհատներ օգտագործելու են՝ ընտրությունների նախաշեմին քաղաքական դիվիդենտ շահելու համար:Խնդիրը նրանում չէ, որ այս փոքրոգի, հացի սեղանի վրա հաց կիսող հետո ուրացող մարդիկ չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին:

Այս մթոնոլորտում ոչ մի լավ բան չի կարող լինել. Գագիկ Ծառուկյան – Azat TV

Ո՛չ, լավ էլ մասնակցել են, լավ էլ ուրախացել են, հետո էլ մի այնպիսի մոլեռանդությամբ են համացանցում թոհուբոհ առաջացրել այս հարցի առնչությամբ, որ ակամա սկսում ես փնտրել այդ մարդկանց հրեշտակի թևերը, բայց միայն սատանայի պոզեր ես գտնում սրանց ճակատին:Խնդիրը նրանում է, որ Ծառուկյան Գագիկը իրականում մի քանի գլուխ բարոյապես բարձր է նման ճղճիմներից: Նախ՝ Ծառուկյանի որդու հարսանիքը 1 ու կես տարի անընդհատ հետաձգվել է տարբեր պատճառներով:

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ազատել իր որդուն զինծառայությունի՞ց. պարզաբանում

Երկրորդ՝ Ծառուկյանը, այս դեպքում քաղաքական գործչից զատ հայր է, ով իր տղայի ուրախությունը վեր դասեց իր քաղաքական շահից՝ շատ լավ հասկանալով, որ շակալների մի խումբ ուտելու է իր հացը, բայց հետևից վայրահաչելու է: Պատերազմից հետո մեր երկրին օդ ու ջրի պես նոր ընտանիքներ, նոր օջախների կազմավորում է անհրաժեշտ: Միևնույն է՝ երբ էլ արվեն հարսանիքները՝ այսուհետ մեր ուրախությանը ցավ է միահյուսված լինելու, կլինի դա պատերազմից կես տարի թե 10 տարի հետո:Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ հանդիսության մեկնարկից առաջ 1 րոպե լռությամբ հարգել են հերոս տղաների վառ հիշատակը և քահանան ինքը տղաների շիրիմների հանգստության համար նոր օջախների ստեղծում է մաղթել մեր երկրին:

Ծառուկյանի խնամու՝ Խաչատուր Սուքիասյանի անսպասելի արձագանքը Ծառուկյանի հետ կապված դեպքերին

Որպեսզի նոր երեխաներ ծնվեն, նոր հերոսներ դաստիարակվեն ու հայ ազգի մեջքը շտկեն:Այնպես որ Ծառուկյան Գագիկին բարոյականության դասեր թող չտան ամբողջ կյանքը սողեսող ապրածները, սրան-նրան մի քոռ կոպեկի համար քծնածներն ու առհասարակ նրանք, ովքեր Արցախ հանձնած ու 5000 լույս էրեխու հողը դրած, 10.000 կյանք հաշմած «անձի» ներկայությունը հանդուրժում են:

Сообщение Ծառուկյան Գագիկին բարոյականության դասեր թող չտան ամբողջ կյանքը սողեսող ապրածներն ու появились сначала на .