Դաժան-դեպք-Երևանում-Հայտնաբերվել-է-Ռուսական-ФСБ-ի-գեներալի-աղջկա-դին.-ՖՈՏՈ

iPress.amԴաժան դեպք է տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 17: 40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր  է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ:  

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել է ատրճանակ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Ժ.Հ.-ն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:   

աղբյուր

The publish Դաժան դեպք Երևանում. Հայտնաբերվել է Ռուսական ФСБ-ի գեներալի աղջկա դին. ՖՈՏՈ regarded first on Lratvakan.receive.