Քաղաքում-բոլորը-ՇՈԿԻ-մեջ-են.-Վթարի-է-ենթարկվել-բոլորի-կողմից-սիրված

ապրիլի 8-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 2-ին։ Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում իր վարած «Ստելս Բենելի» AC 150 մոտոցիկլով Թբիլիսյան խճուղի 26/5 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում քարի հարվածից վնասվածք էր ստացել:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության

ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էին բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։

աղբյուր

The post Քաղաքում բոլորը ՇՈԿԻ մեջ են. Վթարի է ենթարկվել բոլորի կողմից սիրված appeared first on Lratvakan.accumulate.