Ծառուկյանը-մեկնաբանեց-երեկվա-հրավառությունը

-Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս եք մեկնաբանում երեկվա հրավառությունը:

-Հարգելի սիրելի ժողովուրդ ջան, դուք բոլորդ էլ լավ տեղյակ եք, ես էլի եմ կրկնում, Գագիկ Ծառուկյանը միշտ ժողովրդի կողքին ա, որպիսի դուք էլ լավ հասկանաք, ինչ անում ենք, ինքնըստինքյան ժողովրդի համար ենք անում, որ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ ա, ոչ թե մյուսների պես մի քանի անգիր արած բառեր, ճիշտ ա՞ թե չէ:

-Պարոն Ծառուկյան, այդ դեպքում ինչու՞ կազմակերպվեց այդ հրավառությունը, եթե ժողովուրդը քնած էր:

-Ուրեմն տղա ջան, ո՞նց կարա ժողովուրդը քնի, եթե բոլորը վարկի տակ են ապրում:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Էսօր ասենք թե, գյուղացին 3 միլիոն վարկ ա վերցնում, 24 տոկոս են դնում, այ ձեր ցավը տանեմ, խեղճ մարդը ո՞նց կարա գիշերները քնի:

Դրա համար, ես ինքս էլ համապատասխան ասել եմ, Գագիկ Ծառուկյանը պաշտոն չի ուզում, ես կանեմ նենց, որ մարդիկ ու սպործմենները, գյուղացիները իրանց լավ զգան էս երկրում:

Ուզում եմ իմանաք, որ Գագիկ Ծառուկյանը չկա մի բան որ ասի ու համապատասխան տեղի չունենա:

-Շնորհակալություն: