Դիվանագիտական-սկանդալ.-Իտալիայի-վարչապետի-այս-հայտարարություններից-հետո-Թուրքիան-սառեցրել-Է-Իտալիայից-ուղղաթիռների-գնումը

Դիվանագիտական սկանդալ. Իտալիայի վարչապետի այս հայտարարություններից հետո Թուրքիան սառեցրել Է Իտալիայից ուղղաթիռների գնումը

Դիվանագիտական սկանդալ. Իտալիայի վարչապետի այս հայտարարություններից հետո Թուրքիան սառեցրել Է Իտալիայից ուղղաթիռների գնումը

Թուրքիան դադարեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, կիրակի օրը գրել են la Repubblica եւ Il Fatto Quotidiano երկու խոշոր հրատարակություններ։ Օրեր առաջ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես բռնապետ՝ միաժամանակ նշելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Դրագին նաև հայտարարել է, որ «չի կիսում Էրդողանի անվայել պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ:

Դիվանագիտական սկանդալ. Իտալիայի վարչապետի այս հայտարարություններից հետո Թուրքիան սառեցրել Է Իտալիայից ուղղաթիռների գնումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անընդունելի և պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Թուրքիայի նախագահի հասցեին Դրագիի արտահայտությունները, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Իտալիայի դեսպանին կանչելու մասին:

Դիվանագիտական սկանդալ. Իտալիայի վարչապետի այս հայտարարություններից հետո Թուրքիան սառեցրել Է Իտալիայից ուղղաթիռների գնումը

Այսպես, այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրոյի գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Նաև նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում են Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող խոշոր էներգետիկ Ansaldo Energia-ն: