Ադրբեջանական-զորքերը-Սոթքի-ոսկու-հանքավայրի-տարածքից-տեղաշարժվել-են

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես ասաց, որ լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել: Մեզ հետ զրույցում «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատեց, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է, սակայն ասաց, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել: «Դա ոչ մի ռ ազմավարական նշանակություն չունի, ընդամենը բուֆերային գոտի է ստեղծվել, որ քիփ-քիփ չկանգնեն»,- նշեց Ռ. Գրիգորյանը:

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այժմ աշխատում հանքավայրը, և արդյոք ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն կա ապագայի վերաբերյալ, պատասխանեց՝ քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններ չունի, միջպետական հանձնաժողով չի ստեղծվել և պաշտոնապես սահմանազատում չի իրականացվել, այդ մասին խոսելը վաղ է:

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Արդյոք ռուսական կողմը փորձում է հանքավայրի վերաբերյալ բարենպաստ պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ մեր հարցին, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեր` հայկական կոլեկտիվի մակարդակով այդ հարցերը չեն քննարկվել, թե ռուսական կողմն այնտեղ ինչ է փորձում անել` ես չեմ կարող մեկնաբանել»:
Ռուզաննա Գրիգորյանը վստահեցրեց, որ հանքն այժմ աշխատում է միայն ՀՀ տարածքում` մասնակի և սահմանափակ մասշտաբներով, ու իրենք ամեն ինչ անում են դա պահպանելու համար:

Сообщение Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են появились сначала на Bestportal.am.