Աշխարհում ջերմության դեմ պայքարող պարացետամոլը ճանաչվել է լյարդի համար ամենաթունավոր դեղամիջոցը, ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Telegram-ի իր ալիքում։

Մասնագետի խոսքով, լյարդի համար ամենավնասակար դեղամիջոցների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է հանրահայտ ամոքսիկլավ հակաբիոտիկը։

Աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է ամենատարածված հակաջերմային պարացետամոլը, երկրորդը ոչ պակաս հայտնի հակաբիոտիկ ամոքսիկլավն է (Augmentin): Ընդհանրապես, հակաբիոտիկները և հակացնցումային միջոցները միասին առաջացնում են դեղորայքի հետևանքով առաջացած լյարդի թունավոր վնասվածքների ավելի քան 60%-ը»,- պարզաբանեցլ է նա։