Սրտի կաթվածից առաջ մարմինը գուշացնում է

Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզել են, թե ինչ ազդակներ կարող է սիրտն ուղարկել մեզ ինֆարկտից մի քանի ամիս կամ նույնիսկ 1 տարի առաջ:

Յոթ նախանշաններն են՝
* Սեռական ֆունկցիայի խանգարում
* Շնչառության կանգ քնած ժամանակ և յուրաքանչյուր խնդիր, որ կապված է շնչառական համակարգի հետ
* Լինդերի այտուցվածություն, ցավ և արյունահոսություն
* Ոտքերի այտուցվածություն
* Սրտի առիթմիա
* Ցավ ուսերի և կրծքի շրջանում
* Շնչելու ժամանակ բարդություններ կամ հևոց

Ինֆարկտն հանդիպում է հիմնականում 50 տարեկանից բարձր անձանց մոտ։
Այն կարող է առաջանալ նաև երիտասարդ տարիքում, մանավանդ եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն։

Հիշեք, որ սրտի հետ լուրջ խնդիրների են հանգեցնում ծխելը, սերն ալկոհոլի նկատմամբ, բարձր զարկերակային ճնշումը, ավելորդ քաշը, սխալ սնունդը, նստած կենսակերպը։