
22 ԱԹՍ խոցшծ երկնքի տիրակալ կապիտան Ռաֆիկ Օրդոյանն անմ шհшցшվ, այդպես էլ չիմանալով դրա մասին

Կապիտան Օրդոյանը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 26-ին։ 2012 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 1 կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է ծառայության: Ծառայության առաջին իսկ օրերից նա որոշում է կայացրել, որ պետք է մասնակից դառնա հայրենիքի պաշտպանությանը և 6 ամիս ծառայելուց հետո ընթացք է տրվել իր այդ ցանկությանը։ Նա ընդունվել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետը, ապա, որպես լեյտենանտ, ծառայության է անցել Ակնայում (Աղդամ)։

Ռաֆիկը դեռ խաղաղ պայմաններում 2 ԱԹՍ էր խոցել, առաջինը՝ 25.09.2019 թվականին «ORBITER-2» տիպի անօդաչու, որի համար պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով, երկրորդը եղել է 21.04.2020 թվականին՝ «ORBITER» տիպի անօդաչու , ինչի համար էլ պարգևատրվել էր «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ 26-ամյա կապիտանը եղել է Օսա-ԱԿ համալիրի հաշվարկի հրամանատար: Պ шտերազմի 43 օրերին քաջարի հրամանատարն իր հաշվարկի կազմով խ ոցել է շուրջ 22 անօդաչու, ինչի համար էլ ծառայակիցների կողմից ստացել է «Երկնքի տիրակալ» մականունը ։

Հերթական հրամանը կատարելիս նոյեմբերի 9-ին թշ նшմու ԱԹՍ-ը հшրվшծել է նրա տեխնիկային, ինչի արդյունքում ծանր վիրшվորում է ստացել, ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ապագայի նկատմամբ մեծ պլաններ ուներ մեր հերոսը. 2021 թվականին պատրաստվում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որպեսզի էլ ավելի զարգացներ մասնագիտական հմտությունները: Կապիտան Օրդոյանը նշանված էր և պատրաստվում էր ամուսնանալ 2021 թվականին:
Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ռաֆիկ Օրդոյանը կապիտանի կոչումը ստացել էր դեռ կենդանության օրոք՝ նոյեմբերի 1-ին , ցավոք, այդ մասին նա այդպես էլ չիմացավ: Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով հերոսը հետմ шհու պարգևատրվել է «Մшրտшկան խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Publish Views:
0