Միշիկը-Նիկոլին-հեռացնելու-իր-իղձերի-մասին-հայտարարելուց-երևի-մոռացել-է-մի-հանգամանքի-մասին,-որ-Նիկոլին-Հայաստանի-ղեկավար-է-ընտրել-ժողովուրդը,-ԱԶԳԸ,-Հայրենիքը,-իսկ-ինքը-այդ-հասկացությունները-տարիներով-դրժող-և-բռնաբարողի-փեսան-է

Ամենայն Հայոց փեսա Միշիկը քաղաքական հայտ է ներկայացնում, կամ քաղաքական խոհարարի եփած բորշչը հեչ համով չի…

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Օրեր առաջ Սերժի “արդար” ձեռմամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը ծավալուն հարցազրույց էր տվել իր սեփական արմնյուզ հեռուստաալիքին և հայտարարել, որ կարող է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: Հարցազրույցում նա իրեն թույլ է տվել այնպիսի արտահայտություններր ինչպիսիք են “Ես կհեռացնեմ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ աշխարհին ցույց կտամ, որ նա հայ ժողովրդի թշնամին է”: Այս հարցազրույցը կարելի էր դասել հասարակ բարբաջանքների դասին, եթե ամենայն խոհարարը չներկայացներ քաղաքական հայտ: Կարծում եմ, որ այս մարդը իրականության հետ կապը լրիվ է կորցրել, քանի որ մտածում է, որ կարողանալու է մասնակցել ընտրություններին, և ոչ ավել ոչ պակաս հաղթել դրանցում:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Միշիկը Նիկոլին հեռացնելու իր իղձերի մասին հայտարարելուց երևի մոռացել է մի հանգամանքի մասին, որ Նիկոլին Հայաստանի ղեկավար է ընտրել ժողովուրդը, ԱԶԳԸ, Հայրենիքը, իսկ ինքը այդ հասկացությունները տարիներով դրժող և բռնաբարողի փեսան է: Այս մարդիկ օգտագործելով Հայաստանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը փորձում են մարդկանց շրջանում սերմանել մի միտք, որ իրենց ժամանակ ավելի լավ էր, սակայն մոռանում են, որ ՀԱՅ ԱԶԳԸ աշխարհում ամենաիմաստուններից մեկն է և այդ հանգամանքը հաշվի առնելով չի մոռացել իրենց և իրենց “պապաների” բարբարոսական վերաբերմունքը Հայրենիքի ու ժողովրդի հադեպ, ինչը այսօր ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն է: Այո հենց Միշիկը և իր աներ հայրիկն են հիմնական մեղավորները, որ մենք տարիներով չունեցանց կայուն անվտանգային համակարգ, այո հենց միշիկանմաններն էին, որ մի քանի տարում միլիարդներ կուտակեցին, իսկ ուսուցիչը ստանում էր 50 հազար աշխատավարձ, այո հենց միշիկների և սաշիկների նմանները Հայաստանում ստեղծեցին և զարգացրեցին քրեածին այնպիսի միջավայր, որ մարդիկ ստիպված էին արտագաղթել, հենց միշիկանմանները Հայաստանում ներդրեցին ընտրակաշառքի զարհուրելի համակարգը, որը ներսից քայքայել էր ողջ քաղաքական դաշտը:

Եվ այսքանից հետո ամոթից գետինը մտնելու փոխարեն, այս մարդը հայտարարում է քաղաքական գործընթացներում իր մասնակցության մասին, ամոթից ինքնախարազանվելու փոխարեն խոսում է ընտրություններում հաղթելու մասին: Այստեղ մի լավ ռուսական բառ կա, որ պետք է ասել “Дожили”:Սիրելի Հայրենակիցներ մեզ ընձեռնվել է մի յուրօրինակ հնարավորություն՝ հունիսի 20-ին ևս մեկ անգամ մերժել այս պոռոտախոս և հանցավոր (մի քանի գործերով ներգրավված է որպես մեղադրյալ) տարրին և նրա աներ հայրիկին, որը հույս ունի ՀՀԿ ռեսուրսներով իշխանությունը զավթել և հանձնել փեսին:Հ.Գ. Հայ ազգը անցել է բազում տառապանքների միջով և անկասկած այս մեկն էլ կանցնի այս մարդկանց ցույց կտա իրենց արժանի տեղը (քաղաքական աղբանոց), քանի որ Հայաստանում այլևս երբեք չպետք է լինեն քրեա-օլիգարխիկ և կլանային բարքեր: Մենք պետք է ազատ և բարեկեցի ապրենք:


Post Views:
3