Կիվին այն մրգերից է, որի մեջ առկա է  վիտամինների իսկական աղբյուր։ Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ

 

պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը

 

հարուստ է հատկապես C վիտամինով։     Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի

 

նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։  Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։     Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։ Իսկ ինչու՞ պետք է կիվի ուտեն ամեն օր ՝ հատկապես կանայք։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։  Այս ամենը շատ կարևոր է կանանց համար։ Բացի այդ, կիվին օգտակար է հղիներին։ Հղիության ընթացքում կանանց խորհուրդ է տրվում ֆոլաթթու օգտագործել։ Այս կարևոր էլեմենտն էմբրիոնին թույլ է տալիս լիարժեք զարգանալ։      Մրգերի օգտագործման արդյունքում զգացմունքները փոխվում են։ Մենք մեզ ավելի առողջ, էներգիայով լի ենք զգում, տրամադրությունը բարձրանում է։ Կիվին բացառություն չէ. դա կապված է այն հանգամանքի հետ, որ կիվին ակտիվացնում է որոշակի հորմոններ, որոնք ուղեղին ազդանշան են ուղարկում։