Ես-խնդրում-եմ-իմ-ժողովրդին,-որ-գնան-ընտրության,-որովհետև-հիասթափված,-ինքնամփոփ-ապրել-չի-կարելի

Ես խնդրում եմ իմ ժողովրդին, որ գնան ընտրության, որովհետև հիասթափված, ինքնամփոփ ապրել չի կարելի։ Պիտի դուք պայքարեք ձեր համար։ Ոչինչ, որ ամեն անգամ պայքարում եք, ամեն անգամ ինչ որ բան ձեզ հուսալքումա, ոչինչ, բա ես ինչպե՞ս եմ ապրում, ամեն անգամ անարդար ակտ և էս 30 տարի անարդար ակտերի դեմ, հե՞շտա, իհարկե հեշտ չի, ուրեմ բոլորը պիտի հասկանան, որ սա մեր կյանքն է, սա հայի կյանքն է։

Հայաստան երկիր սարքելու համար մենք ունենք լուրջ քրտնաջան աշխատանք։ Մենք այս ընտրությունները պիտի շատ լավ անցկացնենք, շատ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Շատ գիտակից ընտրություն պիտի անենք։ Բոլորով պիտի գիտակցենք, որ էս ընտրությունը շատ հարցերի ընտրությունա։ Առաջիկա 4-5 տարի հետո նույն Արցախին վերաբերվող խնդիրը լուծելու ունակ մարդկանց թիմ պիտի լինի, և էդ մարդիկ պիտի հասկանան, որ մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդավարությունը, մեր երկիրը մենք պիտի հզորացնենք, և որևէ մեկի վրա հույս չդնենք, որովհետև միայն հզոր երկրի հետ են հաշվի նստում։ Սեդա Սաֆարյան


Put up Views:
3