«Իմ-որդին-կոնկրետ-եղել-է-մոտոհրաձգային-միավորման-հրամանատար,-և-այդ-գործողությունները-հաջողության-չեն-հասել․․․»․

«Լավ կլիներ այդ մարդը նշեր, թե որ գեներալի մասին է խոսքը։ Ոչ թե ակնարկ աներ, այլ ասեր, թե խոսքը որ գեներալի որդու մասին է։ Ինչ վերաբերում է իմ որդուն, ապա այդ հարցում էլ վարչապետը իրավիճակին չի տիրապետում»,- Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով Լելե Թեփեի օպերացիայի վերաբերյալ վարչապետի երեկվա հայտարարությանը։

Возможно, это изображение (1 человек)

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լուրերին, թե հանձնարարել է գրավել Լելե Թեփեի բարձունքը, ինչի հետևանքով էլ 700 զոհ ենք ունեցել, ասել էր, որ Լելե Թեփեի օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ։ «Լելե Թեփե օպերացիայի առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում՝ այնպիսի գեներալների մասին է խոսքը գնում, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»,– ասել էր Փաշինյանը։

Վարչապետը նշել էր, որ ինքը ներկա է եղել խոսակցության մի հատվածին, մոդերացիա է արել, սակայն սեփական կարծիք ընդհանրապես չի հայտնել։ Օպերացիայի վերաբերյալ ամենաբարձրաստիճանին է հարցրել, թե ինչ կարծիքի է, որն էլ պատասխանել է, թե լավ միտք է։ Միայն դրանից հետո, ըստ վարչապետի, իրադրությունը գնահատել են, զեկուցել, թե դա պետք է և կարելի է անել։

Ավելի ուշ Փաշինյանը կրկին անդրադարձավ Լելե Թեփեի թեմային` նշելով, որ հակառակորդը ճեղքել էր և առաջխաղացում ունեցել դեպի Ջաբրայիլ` ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ դեմքերից մեկն էլ առաջարկել է, որ պետք է հյուսիսից կտրել ճեղքումն ու տարանջատել հակառակորդի ուժերը։ Դրանից հետո քննարկում է եղել, ՊԲ-ն իրավիճակն ուսումնասիրել է և ԳՇ–ին ասել, որ կարելի է այդ օպերացիան իրականացնել։ «Այդ օպերացիան սկսվել է, մի քանի ժամ հաջող իրագործվել և ավարտին չի հասել, քանի որ տանկային միավորումներից մեկը չի մասնակցել օպերացիային»,- ասել է Փաշինյանը։

Տանկային նշված միավորման հրամանատարը եղել է, ըստ Փաշինյանի, այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն վարող գեներալներից մեկի որդին, որը չի կատարել իր պարտականությունները։ Իսկ թե ինչու՝ քննությունը կպարզի։

Սերյան Օհանյանի խոսքով՝ մենք չունենք մի քանի տանկային միավորում։ «Իմ որդին կոնկրետ եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար և այդ գործողությունները հաջողության չեն հասել այն պատճառով, որ իրադրությունը համակողմանի չի գնահատվել, չեն եղել պայմաններ հակահարձակում իրականացնելու համար, համակողմանի  ապահովում չի իրականացվել, և նաև հստակ ղեկավարում և համագործակցություն չի եղել։ Այդ երկու կառույցները իրենց խնդրի կատարման ճանապարհին հանդիպել են հակառակորդի դիմադրությանը, մեծ քանակությամբ խոցվել են մեր տանկերը։ Տվյալ տեղում միավորման ղեկավարությունը պետք է  այդ ստորաբաժանումների հետ առաջ գնար և թևերը ապահովեր, որպեսզի իրենք միչև վերջ այդ խնդիրը կատարեին։ Իմ որդին արդեն մարտավարական խորության մեջ մխրճված վիրավորվել է և բանակի հրամանատարի թույլտվությամբ դուրս է եկել և իրեն տեղափոխել են հոսպիտալ և ներկայումս էլ գտնվում է կադրերի տրամադրության տակ։ Գործողությունները շարունակել է կարծեմ իր տեղակալը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ այդտեղ պարտականությունները չկատարելու, հրաժարվելու որևէ խնդիր չի եղել։ 

Սերյան Օհանյանը հարկ համարեց ընդգծել, որ իր որդին միակ գեներալի որդին է եղել, որը այս պատերազմում վիրավորվել է.«Թող դա էլ նկատի ունենան»։

Նշենք, սակայն, որ պատերազմից հետո հրապարակումներ եղան, որ Սերյան Օհանյանի որդին միտումնավոր է կրակել իր ոտքին, որպեսզի դուրս գա մարտադաշտից։ Օհանյանից հետաքրքրվեցինք նաև այդ մասին՝ միտումնավո՞ր է եղել ինքնավնասումը. «Իմ անձը միանշանակ չի ընդունվում նրանց համար, և ես գտնում եմ, որ հենց իմ անձը հաշվի առնելով են հարձակում գործում որդուս վրա։ Եթե իմ որդին զոհվեր, ասելու էին՝ ինքն է իրեն խփել, եթե գերի ընկներ՝ ասելու էին միտումնավոր է գերի ընկել, բայց վիրավորվել է ու էլի ասում են՝ ինքն է ինքանխեղում արել։ Ես իմ որդու անցած ճանապարհով հպարտանում եմ, հպարտանում եմ նրա գիտելիքներով և ասում եմ, որ ես որևէ բան չեմ արել իր առաջխաղացումը ապահովելու համար։ Ինքը ամեն ինչին հասել է ինքնուրույն։ Այնպես որ  թող ոք ոչ չշահարկի իմ որդու անունը։ Ես դեմ եմ, որ թիրախավորում են ընտանիքի անդամներին, հարազատներին։ Բան ունեն ասելու, թող ուղղակի ասեն»,- ասաց Օհանյանը։

 «Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն տեղեկությունների չի տիրապետում Լելե Թեփեի օպերացիայից, քանի որ իրենք այլ ուղղության վրա են եղել, բայց լսել է, որ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի որդու մասին է։ «Այնտեղ շատ գեներալներ են եղել, ես գուշակ չեմ, որ ասեմ, թե որ գեներալի մասին է խոսքը, բայց այո, ես լսել եմ Սերյան Օհանյանի տղայի մասին, ամբողջ ազգն է լսել դրա մասին։ Այո, լսել եմ, որ իրեն հանձնարարվել է այդ օպերացիային մասնակցել և ինքը չի մասնակցել, բայց չգիտեմ, թե ինչն է եղել պատճառը»,-ասաց Առաքելյանը։

Արփի Հարությունյան


Put up Views:
0