9-տարեկան-երեխան-պատրաստ-էր-իր-հագի-շորը-տալ-անծանոթին:-Տարիներ-անց-էլ-իր-կյանքը-տվեց-հանուն-բոլորիս…

9 տարեկան երեխան պատրաստ էր իր հագի շորը տալ անծանոթին: Տարիներ անց էլ իր կյանքը տվեց հանուն բոլորիս…

Էդգար Զաքարյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 24-ին, մինչև սեպտեմբերի 15-ը եղել է կարանտինի մեջ:

Քրոջ խոսքով՝ Էդգարն այնքան բարի է եղել, որ իր հագի շորերը ցանկացել է տալ կարիքավոր երեխայի. «9 տարեկան երեխան պատրաստ էր իր հագի շորը տալ անծանոթին: Տարիներ անց էլ իր կյանքը տվեց հանուն բոլորիս»,-նշում է քույրը:

Ընկերը՝ Գարիկ Ավանեսյանն ասում է, որ Էդգարի հետ ամեն ժամը, րոպեն ու վայրկյանը ուրախ է անցել:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

«Էդգարի նման ընկերներ քիչ են լինում, ես այն քիչ բախտավորներից եմ, որ նրա հետ շփվել եմ: Անհնար էր նրա ներկայությամբ անտրամադիր լինել: Պատերազմի ժամանակ շատ անհանգիստ էի իր համար, ճանաչելով իր տեսակը վստահ էի, որ հանուն թասիբի, ինքնասիրության ամեն ինչի պատրաստ է»,-պատմում է ընկերը՝ Էմիլ Գրիգորյանը:

Էդգար Զաքարյանը ծնվել է 2002 թվականի մարտի 18-ին: Զ ո հվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին:


Submit Views:
1