Այսօր-պետք-ա-Նիկոլին-պաշտպանել՝-նախկինների-վերադարձը-կանխելու-համար.-Աշոտ-Աղաբաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը պատերազմից հետո տևական ժամանակ է՝ լռություն էր պահպանում, չէր խոսում, հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Աղաբաբյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մի երկու ամիս էլ է որոշել լռություն պահպանել, մինչև ընտրությունները անցնեն։

Մեր հարցին՝ սատարելո՞ւ է որևէ ուժի ընտրությունների ժամանակ, Աղաբաբյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի թիմից էլ չեմ, ոչ մեկի ճամբարից էլ չեմ, բայց մի բան գիտեմ, որ այսօր պետք ա Նիկոլին պաշտպանել՝ նախկինների վերադարձը կանխելու համար։ Ուղղակի ցավալի ա, որ քաղաքական դաշտը վերածվել է նախկինների ու նորերի «Ավարայրի ճակատամարտի դաշտի»»։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Նրա խոսքերով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձ կարվի նաև երրորդ ուժ ձևավորել, որին սպասում է ժողովուրդը, բայց դրանից էլ ոչ մի բան դուրս չի գա։ «Հնարավոր է՝ ինչ-որ երրորդ ուժ ձևավորվի և այլն, ժողովուրդը սպասում է երրորդ ուժի, բայց չես կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա, կձևավորվեն, կանցնեն խորհրդարան, նոր պարզ կդառնա։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ կանխել փող բաժանելու պրակտիկան, որ ոչ ոք չկարողանա փող բաժանել։ Միշտ էդպես է եղել, բոլոր ընտրությունների ժամանակ փող է բաժանվել, ու հիմա դա չպետք է թույլ տալ»,- ասաց Աղաբաբյանը։


Post Views:
0