Թե-ինչպես-շնորհքով,-օրենքի-տառին-համապատասխան-ներխուժեցին-Քոչարյանի-օբյեկտներ

Քոչարյանի գրասենյակը համարում է, որ այդ ակցիան կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, այդպիսով հիմնավորելով Քոչարյանի հանդեպ «քաղաքական հետապնդումները»: Դա Քոչարյանի պաշտպանության ու նաեւ հնարավոր քաղաքական գործունեության հիմքն է, որը որդեգրել են նրա փաստաբաններն ու կողմնակիցները:

Իրավիճակը որոշ առումով իհարկե զավեշտալի է, նկատի ունենալով, որ գրասենյակի հայտարարության վերոբերյալ հատվածը պարզապես կրկնում է Քոչարյանի իշխանության տարիներին ընդդիմության գնահատականները: Մյուս կողմից, Քոչարյանն արդեն իր օրինակով կարող է համոզվել, թե ինչ վատ բան է քաղաքական հետապնդումը:

Բայց քաղաքականից ավելի վատը քաղաքացիական հետապնդումն է, որը խոստացել են նրա ասուլիսը տապալողները: Քաղաքացիները կաշկանդված չեն որեւէ կոնվենցիայով, ինչին հղում էին անում Բաղրամյան 26-ի առաջ երեկ ցույց արած Քոչարյանի կողմնակիցները: Օրինակ, երբ նրանք ներխուժում են ասուլիսի դահլիճ եւ տապալում այն, նրանք պարզապես իրացնում են իրենց քաղաքացիական իրավունքը, համաձայն նույն կոնվենցիաների:

Ի դեպ, նրանք խոստացել են «հետապնդել» Քոչարյանին ու տապալել նրա մասնակցությամբ հանրային միջոցառումները: Նրանք ասել են, որ պետությունն իր արդարադատությունն է իրացնում, քաղաքացիներն՝ իրենցը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Որքան էլ նրանց արարքը վերագրվի իշխանությանը, փաստը մնում է փաստ: Մնում է դրան պատասխանել «սեփական քաղաքացիներով», ինչը տեղի ունեցավ Բաղրամյան 26-ի առաջ, սպառնալ պայքարի այլ միջոցներով ու նույնիսկ նոր հեղափոխությամբ: Բայց այստեղ էլ մի խնդիր կա՝ եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ ակցիաները կազմակերպվում են փողով, մասնակիցները կարող են ի վերջո մեղադրվել ստվերային եկամուտների ու հարկերից խուսափելու համար:

Բացի այդ, կառավարությունը երեկվա իրադարձությունների համատեքստում կրկին հայտարարեց, որ խնդիր է դրել վերադարձնել ժողովրդից կողոպտած փողերը, եւ չեն բացառվում շնորհքով ներխուժումները զանազան օբյեկտներ: «Քաղաքական հետապնդման» ֆոնին հետաքրքիր բացահայտումներ կարող են լինել:


Միով բանիվ, սպասվում են զավեշտախառը եւ բուռն ներքաղաք

Նյութի աղբյուրը՝ Lragir.am


Put up Views:
3